00:00:00

152 մլն խարդախություն ու 16 մլն փողերի լվացում. նոր քրհետապնդում՝ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ

15:50, 20 դեկտեմբեր 2024 Իրավական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 դրվագով 152 մլն դրամի խարդախության և 16 միլիոն դրամի փողերի լվացման համար, այս մասին փոխանցում է Լուրերը:

«Ռուբեն Հայրապետյանն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից բարեգործական ծրագրերի շրջանակներում գումարներ են հատկացվել Ֆուտբոլի ֆեդերացիային մանկապատանեկան մարզադպրոցներ կառուցելու նպատակով, նպատակադրվել է այդ հատկացվելիք գումարներից կատարել հափշտակություն»,- ասել է դատախազ Շիրազ Գրիգորյանը:

Ըստ մեղադրանքի, Հայրապետյանը պայմանագիր է կնքել փաստացի իրեն պատկանող «Զեյթուն» կարի ֆաբրիկա ընկերության հետ, հետագայում դատախազի խոսքով ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը շինարարական աշխատանքների նկատամբ տեխնիկական հսկողություն իրականացնողն ու ֆաբրիկայի աշխեկները, ինժեներները կազմել են կեղծ կատարողական ակտեր:

«Ֆիքսվել են, որ կատարվել են ավել աշխատանք, քան իրականում կատարվել է: Այդ եղանակով Սիսիան, Վաղարշապատ, Գյումրի, Սևան մարզադպրոցների կառուցման նպատակով 2011-2018 թթ. ընթացքում խարդախությամբ հափշտակվել է 152 մլն 680 հազար ՀՀ դրամ գումար»,- ասել է դատախազը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր