00:00:00

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնը խստորեն դատապարտում է Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի իշխանությունների կողմից հնարավոր ցմահ ազատազրկման փորձը

17:56, 19 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն հիմնադրամը խստորեն դատապարտում է հասարակական-պետական գործիչ, մարդուիրավունքների պաշտպանության նվիրյալ Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի իշխանությունների կողմից դատական հետապնդման և հնարավոր ցմահ ազատազրկման փորձը։

«Ռուբեն Վարդանյանը միջազգային մարդասիրական իրավունքի համաշխարհային պաշտպան է։ Նա հսկայական ռեսուրսներ է ներդրել՝ համաշխարհային մակարդակով կյանքի կոչելու «Ավրորա» միջազգային ֆորումը՝ ձեռք մեկնելով համաշխարհային կոնֆլիկտային կետերում մարդասիրական աշխատանքներ կատարող նվիրյալներին և օգնության կարիք ունեցող ժողովուրդներին։ Նրա նվիրվածությունը հումանիտար արժեքներին հայտնի է ամբողջ աշխարհին։

Ռուբեն Վարդանյանը հանցագործ չէ, ինչպես փորձում է աշխարհին մոլորեցնել Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը։ Վարդանյանը մտավորական է, հասարակական և պետական գործիչ, իր ժողովրդի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքի համար պայքարող մարդ։ 2023 թ. սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում նանախընտրեց կիսել ժողովրդի ճակատագիրը, գերևարվեց, բայց անպաշտպան չթողեց իրժողորդի զավակներին։ Ռուբեն Վարդանյանն ամբողջ կյանքում աջակցել է ազատության և արդարության գաղափարների տարածմանը, ժողովրդավարական գործընթացների կայացմանը, ժողովուրդների համերաշխ և խաղաղ համակեցության գաղափարին։

Ադրբեջանում նրա նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, ապօրինի և ուժեղ հարված՝ արդարությանն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին: Կոչենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին, միջազգային հանրությանը, արդարադատության համաշխարհային կառույցներին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդին, ԵԱՀԿ-ին և այլ կազմակերպությունների՝ դատապարտել Ադրբեջանի իշխանությունների այս քայլը, ամեն ճնշում գործադրել, որպեսզի կանխվի Ռուբեն Վարդանյանի անարդարացի դատապարտումըև ապահովվի նրա ազատ արձակումը։

Մարդու իրավունքների պաշտպանության և արդարության սկզբունքները պահանջում են վճռական քայլեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր