00:00:00

Վստահեցնում եմ՝ չարաշահումներ չկան. Կոտայքի մարզպետն՝ իր աշխատակազմում հայտնաբերված 1 մլրդ 70 մլն դրամի խախտումների մասին

13:00, 19 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՊՎԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Կոտայքի մարզպետի աշխատակազմում 1 մլրդ 70 մլն դրամի խախտումներ կան։

 

«Մենք մեր պարզաբանումները տվել ենք, համաձայն չենք այդ խախտումների հետ։ Հիմա գործն ուղարկվել է դատարան, սպասում ենք»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

 

Նա վստահեցնում է՝ չարաշահումներ չկան.

 

«Վստահ եմ, որ խախտումներ էլ չկան։ Քանի որ գործն արդեն գնացել է դատախազություն, խնդրում եմ, դուք էլ հետևեք իրադարձություններին, հասկանանք՝ արդյո՞ք կան այդ խախտումները, թե՞ ոչ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր