00:00:00

ՌԴ-ի հետ որևէ առնչություն չունի. Զախարովայի արձագանքը հարցին, թե ՌԴ-ն միջնորդե՞լ է, որ Հնդկաստանը զենք վաճառի Ադրբեջանին

17:57, 18 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հնդկական The Print պարբերականի այն լուրերը, որ Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով տեղեկացրել է, թե ցանկանում է զենք գնել Նյու Դելիից, սակայն խնդրանքը, որը եկել էր «շատ բարեկամ երկրի միջոցով», անտեսվել է Հնդկաստանի կողմից։

 

Լրագրողի այն հարցին, թե արդյոք այդ «շատ բարեկամ երկիրը», ինչպես գրում են որոշ հայկական Telegram ալիքներ, եղել է ՌԴ-ն, Զախարովան արձագանքել է։ «ՀՀ-ում իշխանամետ Telegram ալիքները շատ բան են փորձում ներշնչել, եթե կարդանք, ինձ թվում է, կարելի է հիվանդանալ։ Այդ պատճառով ավելի լավ է դրանք չկարդալ, քանի որ այդպիսի հիմարություններ են տարածում։ Ձեր հարցը ՌԴ-ի հետ կարծում եմ որևէ առնչություն չունի»,- հայտարարել է Զախարովան։  

 

Անդրադառնալով Հնդկաստանի հետ ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերություններին՝ Զախարովան նշել է, թե դա յուրաքանչյուր պետության գործն է ու ՌԴ կողմից մեկնաբանման առիթ դեռևս չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր