Հայկական կողմը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, ով հայտարարել է, թե «Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ից համաձայնություն ստանա»։
«Հայաստանը պարզ է, թե ուր է գնում, նա դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից...դե յուրե չհեռանալու միակ պատճառն այն է, որ դեռևս չեն ստացել Պետդեպարտամենտի համաձայնությունը։ Հենց որ ստանան, կհեռանան»,- ասել էր Ալիևը։
Լրագրողներն այսօր ՀՀ փոխվարչապետին խնդրեցին մեկնաբանել այս հայտարարությունը։
«Ես այդ հարցը չեմ մեկնաբանում»,- արձագանքեց Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանն արդեն իսկ իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս։
Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ավելի ու ավելի դժվար, եթե ոչ անհնար է դարձել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ։
«Ես կարծում եմ՝ մենք անդառնալիության կետն անցել ենք»,- հավելել էր նա։