Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի տեղակալները ազատման դիմում են գրել:
Տեղեկությունը հաստատել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնելով, որ
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել են ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Դավիթ Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մարտիրոսյանը: