00:00:00

Մեծ պատիվ կլինի առաջիկայում պաշտոնական այցով Ձեզ հյուրընկալել Հայաստանում. Փաշինյանը՝ Ֆրանսիայի նոր վարչապետին

16:51, 17 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Ֆրանսուա Բայրուին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ:

«Մեծարգո պարոն վարչապետ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման գործում: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական ու քաղաքական մեծ փորձառությունն ու կարողությունները գործի կդրվեն՝ ի շահ բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։

 

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ ընդլայնելու հայ և ֆրանսիացի ժողովուրդների ամուր բարեկամության վրա հիմնված` մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնահատուկ հարաբերությունները։ Իմ վճռական պատրաստակամությունն եմ հայտնում համատեղ ջանքերով քայլեր ձեռնարկելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական համագործակցության զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության շրջանակներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր