00:00:00

Հուսով եմ՝ սա սկիզբը կլինի իմ հաջողությունների․ Ալեքսանդրա Գրիգորյան

22:50, 16 դեկտեմբեր 2024 Սպորտ

 

 

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը խոսել է Բահրեյնում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքների և ապագայի ծրագրերի մասին։

«Աննկարագրելի զգացողություններ ունեմ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2009 թվականից ի վեր կանանց ծանրամարտում մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունից: Հուսով եմ՝ սա սկիզբը կլինի իմ հաջողությունների: Նվաճումս ոչ միայն ինձ, այլև բոլորին ուրախացրեց, ինչի համար շատ երջանիկ եմ»,- 19-ամյա ծանրորդուհու խոսքերն է մեջբերում ԿԳՄՍՆ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ երիտասարդ մարզուհին երկամարտի 205 կգ արդյունքով իր կարիերայում առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալ մեծահասակների աշխարհի առաջնությունում, պոկում վարժությունում 120 կգ արդյունքով Գրիգորյանը ահմանեց Եվրոպայի երիտասարդների ռեկորդ և նվաճեց փոքր արծաթե մեդալ:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր