00:00:00

Գյումրիի քաղաքապետարանի երկու պաշտոնյաներ ազատման դիմում են ներկայացրել

21:49, 16 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

 Գյումրիի քաղաքապետարանի երկու պաշտոնյաներ ազատման դիմումներ են ներկայացրել։ Խոսքը Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանի և «Գյումրիի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի Արտավազդ Ոսկանյանի մասին է։

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կադրային ջարդ չի լինելու, բայց հատկանշական է, որ երկու պաշտոնյաներն էլ Բալասանյանի կադրերն են եղել։

Կարեն Բադալյանը 2012-2016թթ. Գյումրու քաղաքապետարանի առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետ է եղել, 2016-2018 թթ. Գյումրիի քաղաքապետի օգնական։

2019 թ. նոյեմբերից նշանակվել է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ։

Արտավազդ Ոսկանյանը մոտ երկու տարի է աշխատում այդ պաշտոնում։

Նշենք, որ ամիսներ առաջ այս պաշտոնյան եղբոր պատճառով հայտնվել էր սկանդալային իրավիճակւոմ։

Հիշեցնենք նաև, որ այսօր Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ՔՊ-ին անդամագրվելու դիմում է գրել։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր