00:00:00

Պայքարը ավելի է թեժանում, ոսկու գինն արդեն ավելի բարձր է․ Լալայան

19:59, 16 դեկտեմբեր 2024 Սպորտ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն և աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը խոսել է կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու մասին։

«Պայքարը ավելի է թեժանում, ոսկու գինն արդեն ավելի բարձր է։ Հիմա պետք է ավելի շատ ջանք ու եռանդ չխնայենք, որ ոսկին միշտ բերենք Հայաստան։ Չենք հանգստացել Օլիմպիական խաղերից հետո, շարունակել ենք մարզվել ու ինչքան հնարավոր է առաջնությանը բարձրացրել եմ։ Սա իմ առավելագույնը չէր, բայց ինչքան որ պետք էր այդ պահին կարողացա բարձրացնել։ Երկար տարիներ այս մեդալը նվաճել է մի մարդ, այժմ ժամանակն էր, որ այն ուրիշը նվաճեր»,- ասել է Լալայանը։

Ավելին՝ Armsport

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր