00:00:00

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորի պայուսակից 10 000 դոլար գողացած տղամարդը ձերբակալվել է

15:09, 16 դեկտեմբեր 2024 Իրավական

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ի ժամը 10.30-ի սահմաններում Բեյրութ-Երևան չվերթով ծնողների հետ ժամանել է Երևան:

Ուղեբեռի ստացման հատվածում ստացել են իրենց ուղեբեռը և մեկնել տուն, որտեղ նկատել են, որ ձեռքի պայուսակներից մեկը չկա, ինչից հետո վերադարձել են օդանավակայան, որտեղ ոստիկանության բաժնում իրենց ներկայացրել են պայուսակը: Պայուսակի պարունակության ստուգմամբ, սակայն, պարզվել է, որ 10 հազար դոլարը բացակայում է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օդանավակայանի վճարովի ավտոկայանատեղիի առաջին հարկում պայուսակից փողը գողացել է օտարերկրյա քաղաքացի 39-ամյա տղամարդը:

Բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 15-ին նա ներկայացել է Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և ներկայացրել գողացած գումարը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:

Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր