Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
«Նիստի թեման ինքնաքննադատությունն էր։ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին»,- հայտնում են «Քաղաքացիական պայմանագրից»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։
«ՔՊ նախաձեռնող խմբում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր»,- տեսանյութին կից՝ գրել է նա։