00:00:00

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը ՀՀ կառավարությունն է

10:05, 17 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը զարմանալիորեն եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

 

«Չնայած այս հարցի պաշտպանության և բարձրացման հստակ հումանիտար ու դիվանագիտական առավելություններին, Փաշինյանը խուսափել է այս հարցին անդրադառնալուց: Երբ նրան հարցնում են՝ ինչո՞ւ, նա պնդում է, որ վերադարձի իրավունքը Հայաստանի շահերից չի բխում, սակայն ոչ մի հստակ հիմնավորում նա չի տալիս:

 

Այս պնդումը անհասկանալի, կասկածելի և շփոթեցնող է, քանի որ բազմաթիվ հիմնավոր փաստարկներ հուշում են հակառակը: Նախ Հայաստանը պարտավոր է պաշտպանել վերադարձի իրավունքը: Հայաստանի կառավարությունը ունի բարոյական և դիվանագիտական պատասխանատվություն՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները, որոնք բռնի տեղահանվել են ագրեսիայի և էթնիկ զտման գործողությունների արդյունքում:

 

Եթե Հայստանը չպաշտպանի նրանց վերադարձի իրավունքը, որևէ այլ երկիր չի զբաղվի այս հարցով»,- ասում է Օսկանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր