Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիրա Սթարմերին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով բանակցելու պլանների մասին դեռ մեկ ամիս առաջ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ, գրում է Bild-ը:
«Պուտինի և Շոլցի զրույցը համաձայնեցվել է նաև գործընկերների հետ, երբ հոկտեմբերի 18-ին Բեռլինում էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Տեղեկացվել է նաև Վլադիմիր Զելենսկի», - ասվում է հրապարակման մեջ։
Աղբյուրը նշում է, որ հեռախոսազրույցի նպատակն էր պարզել, թե արդյոք ՌԴ նախագահը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին ԱՄՆ-ում կայացած ընտրությունների և Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 գագաթնաժողովի ֆոնին: Bild-ը հայտնում է, որ զրույցի ընթացքում Շոլցը խոսել է գերմաներեն, սակայն ռուս առաջնորդին թարգմանիչ պետք չի եղել: Ռուսաստանի նախագահը խոսում էր ռուսերեն, ուստի գերմանական կառավարության ղեկավարը ստիպված էր դիմել թարգմանչի ծառայություններին: