00:00:00

Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան

12:20, 15 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր է համարում, որ հիմա ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ ուժի կիրառման հասկանալի ու տեսանելի ստանդարտ լինի։

 

«Երբ ոստիկանությանը պրիտենզիաներ է ներկայացվում ուժ կիրառելու համար, շատ դեպքերում մարդիկ չեն հասկանում, ասում են՝ «մենք մեր գործն ենք արել», ինչ-որ առումով ճիշտ են ասում, բայց ճիշտ են ասում նաև նրանք, ովքեր ասում են, որ պետք է որոշակի ձև, չափ ու սահման լինի։ Ուսումնասիրելով այս հարցը՝ մենք հասկանում ենք, որ մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

 

Փաշինյանի խոսքով՝ պետք է բոլորի համար թափանցիկ լինի՝ ոստիկանությունը որ դեպքում ու ինչ պարագայում պետք է ուժ կիրառի։

 

«Երբ դեպք է տեղի ունենում, ուզում ենք հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, պարզվում է՝ ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է այն կարգի հայհոյանք, որը մեր իրականության մեջ համարվում է մարդու սրբությունը պղծել։ Մենք պետք է հստակ ձևակերպենք, թե այդ դեպքում ոստիկանի վարքականոնը որն է, ինքը ինչ պետք է անի»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր