00:00:00

Զգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետը՝ Փաշինյանի մասին

21:04, 14 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Այսօր նիկոլը ԱԺ-ում Անկախության հռաչագիրը մտցրեց ցեխը, մի լավ տրորեց, թքեց-մրեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Հետո զգաց, որ երևի , ամեն դեպքում չափն անցավ, խելք-խելքի տվեց ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց:

 

Ինչպես ոմն մեկը ժամանակին ասում էր, իսկ ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը, հիմա այսօրվա օրինակով էլ հարցնեմ, իսկ ո՞վ է հիշում առավոտվա Անկախության հռչակագրի ու Երրորդ հանրապետության հիմնայունների ոչնչացումը»,- գրել է նա:

 

Նշենք, որ այսօր ԱԺ-ում Փաշինյանը աղմկահարույց հայտարարություն էր արել՝ ասելով. «Վերջին տարիների, հատկապես, ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ մի հատ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ»:

 

Ավելի ուշ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել սոցցանցի իր էջերում՝ ցույց տալով, որ  2018 թվականից հետո առաջին անգամ սափրվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր