00:00:00

Մասնավոր դպրոցների նկատմամբ վերաբերմունքը որպես էլիտար դպրոցներ վտանգ է ներկայացնում․ Արշակյան

19:12, 14 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կազմակերպած ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է հանրակրթության ոլորտում ոչ պետական հանրակրթական հաստատությունների գործունեությունը, խոսել մասնավոր դպրոցների եւ պետության համագործակցության, միմյանց նկատմամբ պատասխանատվության մեխանիզմների մասին:

ԱԺ փոխնախագահը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության կարեւոր հենասյուներից մատնանշել է հենց կրթությունը, եւ այս համատեքստում վկայակոչել պետության կողմից այս ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների հիմնանորոգման ու կառուցման առաջնահերթությունը:

«Սա վկայությունն է այն փաստի, որ մենք խորապես գիտակցում ենք, որ հենց այստեղից է սկսվում պետությունը եւ պետականությունը: Իհարկե, խոսքը միայն ենթակառուցվածքների մասին չէ, այլեւ մեծապես բովանդակության մասին է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Կրթության ոլորտում մասնավոր ներդրումներին նեցուկ լինելու եւ մասնավոր դպրոցներին աջակցելու առումով ԱԺ փոխնախագահը կարեւորել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությունը, որով մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին եւս դասագրքերը տրվում են անվճար հիմունքներով:

«Իմ կարծիքով մենք պետք է այդ քայլերը շարունակենք, իրար հետ անցնող ճանապարհը շատ հստակ ուրվագծենք եւ նեցուկ լինենք միմյանց այդ հարցերի լուծման գործում»,- համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանն ու անդրադարձել մասնավոր դպրոցների խնդիրներին:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հաճախ ոչ պետական դպրոցները հանրության լայն շերտերի համար հասանելի չեն, ինչը կարող է հասարակության մեջ բաժանարար գծեր առաջացնել: «Այս ճեղքը ես համարում եմ բավականին վտանգավոր, քանի որ կարող են ստեղծվել էլիտար դպրոցներ: Իմ կարծիքով մասնավոր դպրոցների նկատմամբ վերաբերմունքը որպես էլիտար դպրոցներ վտանգ է ներկայացնում, եւ չի կարելի գնալ այդ ճանապարհով: Հասարակության խավերի միջեւ նման բաժանումներ չպետք է լինեն»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր