00:00:00

Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից. Շարմազանով

15:21, 14 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

 

«Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաատան է, եւ վերջ» ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից։

 

Նիկո՛լ Փաշինյան, ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը։

Նիկո՛լ Փաշինյան, դու ո՜ւր, պատասխանատվությունն ո՜ւր։

 

Ասում ես՝ ինքդ քո վրա պատասխանատվություն ես վերցրել ու ստորագրել նոյեմբերի 9-ի զինադադարը։ Իրո՞ք։ Բա որ հոկտեմբերի 12-ին քեզ ՀՀԿ-ի անունից 15-20 հոգու ներկայությամբ հորդորեցի դիմել ՌԴ-ին ու կանգնեցնել պատերազմը, ինչո՞ւ չարեցիր։

 

Ինչո՞ւ Չապաեւի նման գլուխդ տնկած՝ էդ տղերքին մահվան ուղարկեցիր, լավ իմանալով, որ հաղթելու շանս չկա։

Ինչո՞ւ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, որի համաձայն, նույնիսկ Շուշին էր մնալու «հայկական վերահսկողության տակ»։

Ինչո՞ւ նոր տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեցիր հայությանը։

 

Լավ հիշիր, Նիկո՛լ, հոկտեմբերի 19-ից սկսած՝ բոլոր զոհերն ու վիրավորները, գերիներն ու անհետ կորածները քո խղճին են։ Դու ես ասել, որ հաղթելու շանս չկա ու դա ասել ես հոկտեմբերի 19-ին, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը։

 

Ավելին, հաջորդող օրերին էլ «հաղթելու ենք» էիք գոռում։

 

Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի երեկոյան անամոթաբար գրեցիր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

Ու այսքանից հետո եկել, ԱԺ ամբիոնից քեզ պատասխանատու գործիչ ես ձևացնում։

 

Ու՞ր էր պատասխանատվությունդ, երբ գոռում էիր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։

Ու՞ր… Երեւի Անկարայի ու Բաքվի կուլուարներում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր