00:00:00

Ռեպրեսիվ Ադրբեջանը դասեր է տալիս մարդու իրավունքի մասին, ես չեմ մեկնի Բաքու․ Պանիե-Ռունաշեր

23:22, 13 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Ֆրանսիայի բնապահպանության նախարար Անյես Պանիե-Ռունաշերը անընդունելի է համարել COP29-ի բացման ժամանակ Ալիևի արտահայտությունները՝ Ֆրանսիայի և Եվրոպայի դեմ․

«Անընդունելի են հարձակումները մեր երկրի, նրա ինստիտուտների և տարածքների վրա։ Ադրբեջանը կլիմայի փոփոխության դեմ պայքարն օգտագործում է իր անձնական շահերի համար։ Այս հարձակումները CCNUCC-ի վարքագծի կանոնների կոպիտ խախտում են (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողով, խմբ.): 

Անպատասխան չի մնա։ Հեգնական է նաև, որ Ադրբեջանը՝ ռեպրեսիվ և ազատությունից զրկող ռեժիմը, դասեր է տալիս մարդու իրավունքների մասին։ Ես չեմ մեկնի Բաքու: Ես նաև ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ ֆրանսիական բանակցային խմբերը կաշխատեն անխոնջ, իմ հեռահար աջակցությամբ և մեր եվրոպացի գործընկերների հետ՝ պաշտպանելու մոլորակը և մեր բնակչությունը: Մենք կշարունակենք պնդել Փարիզի համաձայնագրի իրականացման հարցում ամենահավակնոտ նպատակները»,- ասել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր