00:00:00

Իսրայելն իրականացրել է իր նպատակները Գազայում, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը․ Բլինքեն

21:19, 13 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժը Գազայի հատվածում և վերացրել է խմբավորման ղեկավարությանը, այժմ   պետք է կենտրոնանալ հակամարտության կարգավորման վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով  գտնվում է Բրյուսելում։

«Իսրայելը հայտարարել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի նման հարձակումները կանխելու համար ՀԱՄԱՍ-ի և նրա առաջնորդների ռազմական ներուժը պետք է ամբողջությամբ ոչնչացվի։ Իսրայելը իրականացրել է այդ նպատակը։ Եկել է պատերազմն ավարտելու ժամանակը»,- ասել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ հակամարտությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ՝ պատանդների վերադարձի և Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ, նաև ապահովել իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայից՝ «կանխելով պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ներուժի վերականգնումը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր