02:47:35

Մարզչի հետ կապված անորոշությունը ոչ մի կերպ չի ազդում հավաքականի վրա. Համբարձումյան

19:45, 13 նոյեմբեր 2024 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը Ֆարերյան կղզիների հետ վաղը կայանալիք խաղից առաջ նշել է՝ ամեն ինչ անելու են տնային վերջին խաղում հաղթանակի հասնելու և երկրպագուների ուրախացնելու համար:

«Տարբերությունը մեծ չէ, թե որ դիրքում կխաղամ: Խնդիր չեմ տեսնի, եթե լատերալով խաղանք: Կապ չունի՝ որևէ բան ունենք վերցնելու, թե ոչ, մոտիվացիան միշտ մեծ է թե՛ իմ, թե՛ տղաների համար: Վերջին տնային խաղում փորձելու ենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել և ուրախացնել մեր երկրպագուներին:

Մարզչի հետ կապված անորոշությունը չի ազդում հավաքականի ֆուտբոլիստների վրա: Բոլորը միշտ տրամադրված են լավ խաղալու և բարձր արդյունքներ գրանցելու»,- ասել է Համբարձումյանը:

Ապագա մարզչի մասին հարցին՝ Համբարձումյանը պատասխանել է՝ թե, ինչպիսի մասնագետ կլինի հավաքականի ղեկին, կորոշի ֆեդերացիան:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30