00:00:00

Այս տարվա ցուցանիշներն ավելի բարվոք են, քան նախորդ տարվանը. փոխվարչապետ Խաչատրյանը՝ վթարների զոհերի թվի մասին

17:23, 13 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

 

 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին ճանապարհային անվտանգության վերաբերյալ հարց ուղղեց:

Տիգրան Խաչատրյանը նշեց. «Գործում է ճանապարհային անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով  ՆԳՆ-ի, ՏԿԵՆ-ի, առողջապահության նախարարության, մյուս մեր այն գերատեսչությունների մշտական մասնակցությամբ, որոնք իրենց գործառույթներում ունեն ճանապարհային անվտանգությանն առնչվող անելիքներ: Վերջին նիստը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: Մենք ընդհատված նիստ ենք ունեցել` շարունակելու պայմանավորվածությամբ: Այնտեղ քննարկվում են բոլոր այն բաղադրիչներին վերաբերող հարցերը, որոնք կարող են ճանապարհային անվտանգությանը, այդ թվում` պատահարների հետևանքով թե՛ մարդկային կյանքերի, թե՛ առողջությանը հասցված վնասները կրճատելու նպատակ ունենալ»: 

Փոխվարչապետն ընդգծեց, որ պատահարների հետևանքով զոհերի թվի այս տարվա ցուցանիշներն ավելի բարվոք են, քան նախորդ տարվանը, բայց դա չի նշանակում, որ խնդիրներն իրենց բնույթով դադարել են լինել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր