Նախապատրաստական փուլում ենք, բյուջեում գումարը դրված է, 2025թ.-ին կանենք. ԱԺ-Կառավարություն անդրադառնալով Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի ստեղծման աշխատանքներին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարն ասաց, որ դեռ նշանակումներ և կադրային համալրումներ չեն իրականացնում, բայց մյուս գործընթացները կան։ «Բյուջեում գումար կա, 800 մլն հատկացված է կառույցի համալրման և այլ աշխատանքների համար»,-ասաց նա։