Այսօր՝ նոյեմբեր 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածը 19-ամյա Նարեկ Գրիգորյանն է, ով եղել է կարգապահական գումարտակում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։