00:00:00

Ուրուգվայից Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին

14:54, 13 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ՝ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին:

 

Ինչպես հայտնում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը, քաղաքական գործիչներն այդ մասին հայտարարություն են տարածել։ 

 

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը և կարևորում ենք հարգանքը երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին համապատասխան, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների լուծումը։ 

 

Այս համատեքստում կոչ ենք անում Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ամենամյա հեղինակավոր համաժողովի՝ COP29-ի հյուրընկալող երկրին, անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին՝ դրանով իսկ ամրապնդելով երկու կողմերի միջև վստահությունը հաշտեցման այս պատմական պահին», - նշված է հայտարարության մեջ։

 

Միաժամանակ ընդգծվում է ուժի կիրառման անթույլատրելիությունը և ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից զերծ մնալու կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը չխոչընդոտելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր