ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ եվրոպացի գործընկերների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Հայտնում է CNN-ը։
Եվրոպացիները մտահոգված են՝ քանի որ ԱՄՆ-ն կրճատում է իր աջակցությունը Ուկրաինային, նրանց վրա կընկնի զգալի աջակցություն ցուցաբերելու բեռը, ինչը կարող է դժվարություններ բերել։
Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն Ուկրաինային տասնյակ միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել։
Պետքարտուղարը, իր հերթին․ մտահոգված է, որ Թրամփը կարող է ՌԴ-ի դեմ պատերազմում մենակ թողնել Ուկրաինային։