Հայաստանում պետական պաշտոն զբաղեցնող անձինք շարունակում են խայտառակել իրենց, ու զարմանալիորեն կարծես մրցավազք է սկսված, թե ով է այդ «պատվավոր» տեղը զբաղեցնում։ Մեծամասամբ դատարկ մեծամտությամբ տառապող չինովնիկների պակաս Հայաստանում չկա, չի էլ եղել։ Նման մեծամտությամբ է տառապում նաև ՔՊ–ի սրտի Մարդու իրավունքների պաշտպանը, կարճ ասած ՔՊ–ական Անահիտ Մանասյանը։ Իհարկե տիկին օմբուդսմենը կշտապի ուղղել, թե ինքը կուսակցական չէ, սակայն պարտադիր չէ կրծքին այս կամ այն կուսակցության «զնաչոկը» կախել, որպեսզի շատ ուղիղ և անմիջական կապ ունենաս այդ կուսակցության հետ։ Հաճախ մարդիկ և ապաքաղաքական պաշտոն զբաղեցնողներն են ավելի շատ կուսակցական, քան՝ հենց երդվյալ կուսակցականները։ Մանասյան Անահիտը առաջինների շարքում է։ Վերջինս երեկ խորհրդարանի ամբոնից դեմքի լրջությամբ հայտարարել է, թե ինքը Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկն է։ Պետք է խորին շնորհակալություն հայտնել Մանասյանին, կարող էր չէ հայտարարել, որ ոչ թե լավագույններից մեկն է, այլ հենց լավագույնը, որ իրենից հետո էլ չկա ուրիշ մեկը։ Բայց «համեստ» է տիկին ՄԻՊ–ը, այնքան համեստ, որ մինչև հիմա մնացել է իր ընկերուհի, գլխավոր դատախազ, ամենայն հավանականությամբ, Անահիտ Մանասյանի հետ «լավագույն իրավաբանների մրցույթին» մասնակցած Աննա Վարդապետյանի «շվաքի» ու վարչապետի տիկնոջ հովանու ներքո։
Եթե մարդը հայտարարում է, որ ինքը լավագույններից է որեւէ ոլորտում, դա արդեն խորը անադեկտավության լուրջ պակասի մասին է խոսում։ Մանասյանը կարևորագույն պաշտոն է զբաղեցնում Հայաստանում, բայց շատերի նման չի գիտակցում դա, իր խնդիրը սեփական եսը փառաբանելն է, ու կորչի մարդու իրավունքները, որոնք ամեն քայլափոխի ոտնահարվում են։ Հո «լավագույն իրավաբանը» չի գնալու այդ խախտված իրավունքներով զբաղվի, ինքը «կարևոր» գործեր ունի։ Օրինակ՝ Աննա Վարդապետյանի ու Աննա Հակոբյանի համար է երգում, ժամանակն է, որ վաստակավոր իրավաբանի կոչումին էլ արժանանա։
Միայն մի պարագայում կարող էր տիկին ՄԻՊ–ը ճիշտ լինել, եթե «լավագույն» իրավաբանների «մրցույթին» մասնակցեին ինքը, Արփի Դավոյանն ու Աննա Վարդապետյանը։ Այս շարքում վստահաբար Անահիտ Մանասյանը առաջին տեղը կզբաղեցներ։ Բայց քանի դեռ այն չի կայացել, շարունակեք զբաղվելով ինքախաբեությամբ ու ոչինչ չասող գրություններ գրեք պետական կառույցներին։ Գուցե գտնվեն մարդիկ, որ հավատան՝ ձեր անկեղծության և ՔՊ–ի հետ առնչություն չունենալու մեջ։
Irakanum.am