Նախագահի աշխատակազմից հերքել են տեղեկություններն, ըստ որոնց Վահագն Խաչատուրյանն առողջական խնդիրներ ունի։
«Նախագահ Վահագն Խաչատուրյանն առողջության հետ կապված խնդիր չունի, այս պահին գտնվում է իր աշխատասենյակում», 24News-ին ասել է ՀՀ նախագահի խոսնակ Աղասի Մարգարյանը։
«Հենց նոր եմ խոսել հետը, բնականանոն հունով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները», - ասել է նա՝ հավելելով, որ Խաչատուրյանն առավոտից եղել է նախագահականում։
Հիշեցնենք՝ Armlur.am-ն էր գրել, որ Վահագն Խաչատուրյանը նախօրեին է իրեն վատ զգացել, սրտի հետ կապված խնդիրների պատճառով՝ տեղափոխել են բուժկենտրոն։