00:00:00

Ինձ կասկածանքով բերման են ենթարկել, որից ժամեր անց դուրս եմ եկել ոստիկանությունից․ ՔՊ–ական ավագանու պարզաբանումը

16:39, 10 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Հարգելի՜ քաղաքացիներ, երեկվանից տարբեր լրատվամիջոցներ փորձում են վարկաբեկել ինձ և իմ անվան հետ կապված չճշտված ինֆորմացիա են տարածում։ Ցանկանում եմ հրապարակային անդրադառնալ այս ամենին և վերջ դնել անհիմն խոսակցություններին։ Երեկ օրվա երկրորդ կեսին, ինձ կասկածանքով բերման են ենթարկել, որից ժամեր անց, հանգամանքերն ուսումնասիրելուց և կասկածը չհիմնավորվելուց հետո, դուրս եմ եկել ոստիկանության Կումայրի բաժնից։

Հարգելի՜ քաղաքացիներ, գրառումս այն մասին է, որ ինձ ճանաչում են Գյումրիում, իմ ապրած թաղում և միջավայրում։ Բոլորը կփաստեն, որ իմ ապրած կյանքում լրատվամիջոցների էջերում հայտնված ստահոդ լուրերի հետ ես որևէ առնչություն չունեմ։

Մեկ կարևոր հանգամանք ևս չեմ բացառում, որ այս կեղտոտ ու էժանագին արշավն ունի նաև քաղաքական ենթատեքստ ու նպատակ` արատավորել իմ և ՀՀ ԱԺ պատգամավոր, Գյումրու ՔՊԿ ՏԿ խորհրդի նախագահ, Գյումրու ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի բարի համբավը, քանզի, եթե ուշադիր հետևել եք երեկվանից լրատվամիջոցների տարածած ստահոդ լուրերին, ապա նկատած կլինեք, որ հիմնական թիրախը հենց Կարեն Սարուխանյանն է եղել, իսկ թե ինչի իմ միջոցով` կարճ փորձեմ բացատրել. ես այն մարդն եմ եղել, ով մշտապես եղել է պարոն Սարուխանյանի և թիմի կողքին ու սա առաջին դեպքը չէ, որ հենց դրա համար նման պատմությունների կիզակետում եմ հայտնվում։ Կեցցե՜ արդարությունը, կեցցե՜ Գյումրին։

Հարգանքներով` Գյումրու ՔՊ խմբակցության ավագանու անդամ Պարգև Գևորգյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր