Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջնական համաձայնության գալուն։ Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նա ասել է, որ բանակցությունները կշարունակվեն COP29-ի ավարտից հետո։
Շոլցն էլ իր հերթին նշել է, որ իր երկիրը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։