Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ:
Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, հասկանալի է, որ նոր համակարգ ձևավորելը շատ բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է: Այս ընթացքում՝ վերջին երեք տարիներին, Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման գործում շատ մեծ և լուրջ ջանքեր են գործադրվել: Բայց նաև հետևյալը պիտի նկատեմ, որ որևէ համակարգի կայացման ավարտն ազդարարելու կետ չկա»,- ասել է վարչապետը և հավելել, որ եթե այդպիսի կետ կա, ապա դա կոչվում է լճացում:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, չպետք է սպասել, որպեսզի կայացման և անցումային շրջաններն անցնեն, որպեսզի առաքելությունը կատարված համարվի, քանի որ կայացման կետ չկա, և պետք է անընդհատ ձգտել կատարելագործման, զարգացման: «Այդ առումով, շնորհակալություն հայտնելով ձեզ աշխատանքի համար, ուզում եմ ընդգծել, որ բարեբախտաբար, թե դժբախտաբար Հակակոռուպցիոն կոմիտեի վերաբերյալ իմ ասելիքն, ընդհանուր առմամբ, տեղավորվում է ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ իմ ասելիքի շրջանակում: Ասել, որ, ընդհանուր առմամբ, կա դժգոհություն մեր իրավապահ համակարգի գործունեությունից, ճիշտ չի լինի: Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում: Եվ դա կապված է շատ կոնկրետ իրողությունների հետ»,- նշել է երկրի ղեկավարը և խոսել այդ իրողությունների մասին:
պրոբլեմը»,- նշել է վարչապետը:
Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ:
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական չորրորդ վարչության պետի տեղակալ Սմբատ Մխիթարյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով»: