ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն հրավիրել է միջոցառմանը։
«Հրավիրել է։ Ես վերջերս այնտեղ էի, և նախագահ Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։ Այդ միջոցառմանը կմասնակցի ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը»,- ասել է ՌԴ նախագահը՝ «Վալդայ»-ի նիստի ժամանակ՝ պատասխանելով COP29-ին մասնակցության մասին հարցին։