Բագրատ Սրբազանին «գործակալները» հետեւել են նաեւ արտերկիր մեկնելիս։ Այս մասին ահանգում է «Սրբազան պայքարի» թելեգրամյան ալիքը։
«Իշխանամերձ շրջանակները լուրեր են տարածում, իբր Բագրատ Սրբազանը արտերկիր է մեկնել ոչ միայն բուժզննման նպատակով:
Հայտնում ենք, որ և´ «Զվարթնոց» օդանավակայանում, և´ Հայաստանից դուրս ամենուր Սրբազանին հետևել են այսպես կոչված «օպեռները» և «գործակալները»: Այնպես որ, իշխանությունները շատ լավ տեղեկացված են, թե որտեղ է եղել Սրբազանը, ինչ հանդիպումներ է ունեցել:
Մենք շատ լավ նկատում ենք մեզ հետևողներին, մեկ-մեկ էլ ամոթանք ենք տալիս:
Իշխանամերձ շրջանակները լուրեր են տարածում, իբր Բագրատ Սրբազանը արտերկիր է մեկնել ոչ միայն բուժզննման նպատակով»,- նշում է աղբյուրը՝ տեսանյութ հրապարակելով օտարերկրյա օդանավակայանից։