00:00:00

Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար. Վլադիմիր Պուտին

15:19, 05 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք արել և անում ենք ամեն ինչ՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է նա։
 
ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական ​​սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ եռակողմ համաձայնագրերին համապատասխան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր