Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չի քննարկվել։
«Այդպիսի հարց չկա օրակարգում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պապոյանը, սակայն, նշեց, որ ՔՊ-ում ազատ են՝ կարող են քննարկել ցանկացած հարց։