ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կմեկնի արձակուրդ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի նոյեմբերի 4-15-ը ներառյալ:
2. Մուշեղ Մուրադյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ
Աննա Մարտիկյանը»,- ասված է որոշման մեջ: