00:00:00

ԿԽՄԿ-ն հոկտեմբերին այցելել է Բաքվում պահվող անձանց, նրանք կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ

09:28, 04 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերին այցելել են Բաքվում պահվող բոլոր հաստատված անձանց. այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

 

«Հնարավորություն է տրվել յուրաքանչյուրին կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց նա։

 

Հիշեցնենք՝ Ադրբեջանում այս պահին պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ, որոնցից 17–ը գերեվարվել են 2023 թ.–ի ագրեսիայի արդյունքում։ Նրանցից 8-ը բարձրաստիճան պաշտոնյա են, 10-ը՝ զինծառայող, 5-ը՝ քաղաքացիական անձ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր