00:00:00

Այսօր համացանցում է հայտնվել Արմեն Աշոտյանի ավատարը. հայտարարություն

17:46, 03 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Արմեն Աշոտյանի աջակիցները հայտարարություն են տարածել որում ասվում է.
 
«Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը, որ ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով։
 
Ինչպես հայտնի է, Աշոտյանը 15 ամսվա ազատազրկումից հետո շարունակում է ենթարկվել  քաղաքական հետապնդման եւ այժմ գտնվում է տնային կալանքի ռեժիմում։
 
Դատավորի դրած արհեստական սահմանափակումների պատճառով Աշոտյանը զրկված է զլմների հետ ուղիղ աշխատելու հնարավորությունից՝ բացի դատարանի նիստերի դահլիճում ոտքի վրա կարճ շփումից։
 
Ուստի ավատարի միջոցով Աշոտյանի համակիրները փորձելու են որոշակի այլընտրանքային կոմունիկացիայի հնարավորություն ստեղծել հասարակության հետ։
 
Ի դեպ, սա մեզ հայտնի առաջին դեպքն է, երբ Հայաստանում քաղաքական գործունեության համար գործիչները մարմնավորվում են ավատարով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր