00:00:00

Վստահ եմ՝ Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում. միջազգայնագետը՝ Թրամփի կողմից «Արցախ» անվան, «էթնիկ զտումներ» կիրառման և Արամ Ա Կաթողիկոսի հետ շփման մասին

14:16, 03 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի գնահատմամբ` վերջին օրերին Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Արամ կաթողիկոսի հետ շփումը ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ:

 

Նա վստահ է` Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում:

 

«Իհարկե, այստեղ անթույլատրելի է հաշվի չառնել նախընտրական գործոնը, սակայն այսօր Թրամփն իր իսկ ձեռքով նախանշում է իր հնարավոր արտաքին քաղաքականությունը, որի վրա, ըստ ձևավորված միջավայրի, մենք կարող ենք ազդեցություն ունենալ: Մենք ասելով` ի նկատի ունեմ առաջին հերթին հենց հայկական համայնքը, եկեղեցին, հայկական լոբբին, հայերի բարեկամ քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները:

 

Ի թիվս անծայրածիր սխալների` մեկ այլ սխալ, որ Հայաստանի իշխանություններն ու անձամբ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն արել են, դա հանրապետականների հետ ադեկվատ հարաբերություններ կառուցելուց ամեն գնով խուսափելն է եղել: Ընդ որում, բացարձակ կարևոր չէ Թրամփը կհաղթի, թե՝ ոչ: Վերջիվերջո, 2 օրից նաև Կոնգրեսի ընտրություններ են, որտեղ հանրապետականների հնարավոր հաղթանակը լուրջ ազդեցություն է ունենալու ամերիկյան քաղաքական օրակարգի վրա:

 

Ինձ համար միևնույնն է, թե ով է հաղթելու նոյեմբերի 5-ին, վստահ եմ` ցանկացած նախագահի հետ աշխատելու հորիզոններ են բացվելու:

 

Այս ամենն ինձ հետաքրքրում է բացառապես մասնագիտական հարթության վրա: Կարծում եմ նաև, որ Հայաստանի իշխանության և Հայաստանի պետական/ազգային շահերն իրարից էապես տարբերվող երևույթներ են և, որպես այս ամենի հետևանք, ամերիկյան ցանկացած իշխանության հետ այլընտրանքային աշխատանք տանելու անհրաժեշտություն լինելու է»,- Facebook-ում գրել է Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր