00:00:00

Գյուրջյանին 1 ամիս պահեցին բանտում, ասացին՝ մեքենա է գողացել ու հիմա կներե՞ս. պատասխանն ո՞վ է տալու

14:22, 25 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Իսկ սրա պատասխանն ո՞վ է տալու: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով նրան, որ Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվել է և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

 

«Միշա Գյուրջյանին մեկ ամիս պահեցին բանտում, արգելել էին տեսակցությունները, ողջ երկրով հայտարարեցին, թե Արցախի Մարտակերտի քաղաքապետը (Ասկերան, Ստեփանակերտ...) մեքենա է «գողացել», գեներացրեցին հակաԱրցախյան տրամադրություններ ու հիմա՝ կներե՞ս... Քաղաքական պատվերով քրեական գործեր, այդ օրերին արցախցիներին լռեցնելու համար...»,-գրել է Գեղամ Մանուկյանը:

 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ հայտարարել էր. «Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետերի դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է»։

 

Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել։ Հունիսի 27-ին, սակայն, նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:

 

Նշենք, որ Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ ՔԿ–ի` նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն` 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։

 

Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր