00:00:00

Փաշինյան Նիկոլն անձամբ ինձ չի խաբել, որովհետև ես իրեն երբեք չեմ հավատացել. Հայկ Մամիջանյան

11:58, 25 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Փաշինյան Նիկոլն անձամբ ինձ չի խաբել, որովհետև ես իրեն երբեք չեմ հավատացել, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Ես իր հետ այդ մասով հաշիվ չունեմ»,- ասաց նա:

Փոխարենը Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանի հետ հաշիվ ունի Արցախի համար, ՀՀ անվտանգության համար, Եռաբլուրի լույս տղաների համար, Արմեն Աշոտյանի բանտարկության համար, մյուսների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների համար:

«Բայց, կարծում եմ, որ այն քաղաքացիները, որոնք 2018 կամ 2021 թվականներին հավատացել են Փաշինյանին, Փաշինյանից ստանալու ունեն նաև իրենց խաբելու համար»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր