00:00:00

ԱԺ նախագահն ասել է, որ ըստ միջազգային օրենքների Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա

15:14, 23 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

 

«ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել։ Այդ հանցագործության հետեւանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարից ավելի մարդ փախստական է դարձել։ Դա կարելի նաեւ որակել հանցագործություն մարդկայնության նկատմամբ։

 

ԱԺ նախագահն ասել է, որ ըստ միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի մի շարք ռեզոլյուցիաների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա։

 

Այսպիսով, 2018 թվականից ի վեր, ըստ ՔՊ-ի ԱԺ նախագահի, իրենց իշխանությունն մերժել է Ադրբեջանի "օրինական" պահանջները, չի կատարել "միջազգային հանրության" առաջարկները, խախտել է ՄԱԿ-ի ռեզոլյուցիաների, պատերազմի ընթացքում չի ընդունել այն կանգնեցնելու առաջարկը, խախտել է զինադադարի պայմանավորվածությունը, պատերազմից առաջ Արցախն անվանել է Հայաստան ու վերջ, դրանով հրահրելով պատերազմը, որի պատճառով եղել են վերը թվարկված արհավիրքները։

 

Այսպիսով, ՔՊ վերնախավը, քրեական օրենսդրության շրջանակում, ցուցմունքներ պետք է տա։ 

 

Հ. Գ. Նախորդ իշխանությունները չեն ընդունել այս մոտեցումը, ի տարբերություն ՔՊ վերնախավի, եւ դա եղել է լեգիտիմ կառույցի, ԵԱՀԿ Մինսկի Խմբի քննարկման առարկա։ Գործող իշխանությունն, ԱԺ նախագահի հայտարարությամբ, հակառակ տեսակետն ունի, վերը թվարկված հետեւանքներով հանդերձ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր