00:00:00

ՔՊ–ն կրկնակի մերժեց Դավոյանին․ Արդարադատության նախարարի պաշտոնում թիմակից լինելու պարտադիր բաղադրիչը հանվել է

14:57, 23 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, ՔՊ երեկվա վարչության նիստում արդարադատության նախարար չի ընտրվել։ Վարչությունը մերժել է առաջադրված բոլոր թեկնածուներին։ Մեզ հայտնի դարձավ, որ առաջադրված երկու թեկնածուներից Նազելի Բաղդասարյանն ու Սուրեն Գրիգորյանը ինքնաբացարկ են հայտնել, իսկ ահա Արմեն Խաչատրյանին ու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին վարչությունը մերժել է։ Սիրունյանի օգտին վարչության որեւէ անդամ չի քվարկել, նա ստացել է զրո ձայն, իսկ Արմեն Խաչատրյանի օգտին քվեարկողներ չնայած եղել են, բայց բավարար չի եղել։

Irakanum.am–ին հայտնի դարձավ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ ՔՊ–ն սեփական թիմից Արդարադատության նախարար ընտրել չի կարողանա, որոշել են փոխել սկզբունքն ու թեկնածու կարող է լինել նաև ոչ կուսակցական անձ։ Նոր առաջադրումները սկսված են և ՔՊ մեր աղբուրն ասաց, որ առաջիկա օրերին նախարար կնշանակվի, բայց անուններ չնշեց, ակնարկելով միայն այն, որ նոր նախարարը ՔՊ–ական չի լինելու։ շ

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔՊ վարչությունը մերժել էր նաև Արփի Դավոյանի թեկնածությունն այդ պաշտոնում։ Հիմա փաստացի կրկնակի են մերժում Դավոյանին։ Նա ասել էր, որ նախարարը պարտադիր պետք է լինի թիմի անդամ։ ՔՊ–ում պարտադիր «բաղադրիչը» հանել են։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր