00:00:00

«Ներողություն խնդրեք, հակառակ դեպքում՝ փողոցային բարքերին համապատասխան շատ ավելի վատ սցենարներ կարող են լինել». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ «կխնդրեմ չլքեք դահլիճը»

14:11, 23 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պահանջեց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրի երեկվա պահվածքի համար։

 

«Երեկ թույլ տվեցիք անթույլատրելի արաք, որպես Աժ նախագահ որերորդ դեպքն է՝ ռեպլիկներ եք անում, որոնք հարիր չեն թե՛ Աժ-ին, թե՛ Աժ նախագահին, հետևաբար, առաջարկում եմ ներողություն խնդրել այդ պահվածքի համար, որ հասարակությունը հասկանա՝ Աժ-ն իրենց ներկայացուցչության բարձրագույն մարմինն է, այլ ոչ թե փողոցային բարքերով շարժվող կառույց»,-ասաց Մինասյանը։  

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաշվի առնելով, որ քննարկման օրակարգում այլ հարց էր՝ դիմեց Աժ ամբիոնի մոտ գտնվող Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին. «Շնորհակալություն, տիկի՛ն Հարությունյան, ցանկանո՞ւմ եք պատասխանել»։ 

 

Փոխնախարարն արձագանքեց, որ ոչ։ «Արձագանք ունե՞ք, պարո՛ն Մինասյան»,-դիմեց ընդդիմադիր պատգամավորին։

 

«Պարո՛ն Սիմոնյան, չգիտեմ՝ այդ տակտիկան ինչո՞ւ եք այդպես գործադրում, որովհետև իմ հորդորը բխում է նաև սահմանադրական այն կարգավիճակից, որն ունի ԱԺ նախագահը և անհրաժեշտ է, որ մշակույթի փոփոխությունը տեղի ուենա այս դահլիճից, հակառակ դեպքում ուղղակի փողոցային բարքերին համապատասխան շատ ավելի վատ սցենարներ կարող են լինել, որոնք անթույլատրելի կլինեն թե՛ հասարակության, թե՛ ներկայացուցչական այս մարմնի կողմից»,-ասաց նա։

 

«Տիկի՛ն Հարությունյան, էլի բան չունե՞ք ասելու»,-կրկին դիմնելով փոխնախարարին՝ հարցրեց Սիմոնյանը և ապա դիմելով Արծվիկ Մինասյանին՝ նշեց. «Պարո՛ն Մինասյան, ես կարծում էի՝ ելույթ կունենաք, ես էլ Ձեզ ելույթով կպատասխանեմ։ Ելույթ չունեցաք, բայց ես ելույթով Ձեզ կպատասխանեմ, կխնդրեմ չլքեք դահլիճը»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր