00:00:00

Դուք վերածվել եք այս երկրում Ալիևի փաստաբանի, չգիտեմ՝ վարձատրություն ստանո՞ւմ եք դրա համար. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին

18:12, 22 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Կանխատեսելի էր, որ այս ժամերին հնչելու է ստի ու մանիպուլյացիայի ահռելի դոզա: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:«Նախ չհասկացա, ինչու՞ այդպես ջղայնացաք Արցախի դրոշներին նայելուց, պետք չէ զգացմունքները այդպես բացահայտ ցույց տալ:  Ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, Ալե՛ն Սիմոնյան, ինչո՞ւ Ալիևի մտքով երբևէ չի անցել այդ փաստաթուղթը բերի որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք: Բերեցիք հայտնաբերեցիք մի բան, որ Ադրբեջանը 30 տարի ման էր գալիս չէր գտնում:

3 տարի այս դահլիճից կրկնում եք՝ սրանով է ճանաչվել, այս օրենքով է ճանաչվել: Դա այնքան հիմարություն է, որ ոչ ոք ձեզնից բացի դա չի կրկնում: Մտածե՞լ եք այդ մասին: Ոնց է, որ Ադրբեջանի վերնախավը բացառապես ձեր հայտարարություններն ու ստորագրություններն է  վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք: Այդ թուղթը, որ ոչ ոքի պարծանքը չէ, զգացե՞լ եք, որ մենակ դուք եք ցիտում: Անգամ Ալիևը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայոկոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք: Դուք ձեզ հարց տվե՞լ եք՝ կարո՞ղ եք ընդհանրապես խոսել  այն մասին, որ ինչ-որ մեկը ադրբեջանական նարատիվներ է տարածում: Ձեր արտաքին գործերի նախարարին ձեր վարչապետի հայտարարություններով են  պատասխանում»,- ասաց նա:

Խոսելով Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի պահանջների մաիսն, Վարդանյանն ասաց.

«Ադրբեջանը ասել է  Սահմանադրություն պետք է փոխեք, բարեբախտաբար այս պետության հիմնադիրներն այնքան հեռատես են եղել,  այնպես են արել, որ այդ նախաբանը անփոխարինելի լինի, որ անգամ հանրաքվե չկարողանաք դնել, միակ տարբերակը այս պետությունը լուծարելն է:

Բերել, այս մասկի շոուն եք կազմակերպել ու դրանով էլ չեք բավարարվում, ասում են՝ չէ ժողովուրդը պետք է ասի, որովհետև դուք այսօր կաք, վաղը չկաք: Այսքանից հետո դուք եք գալիս ասում՝ ադրբեջանական նարատիվներ եք տարածում: Դուք գիտե՞ք, որ այն տարածքները, որոնք դուք հանձնել եք մայիսին, այդ նույն օրենքով Հայաստան են: Եթե այս օրենքը փաստարկ լիներ, որի վրա Ադրբեջանը կարող էր հենվել, ձեզնից առաջ դա կաներ: Դուք վերածվել եք այս երկրում Ալիևի փաստաբանի, չգիտեմ՝  վարձատրություն ստանո՞ւմ եք դրա համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր