00:00:00

«Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում` նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել…». Էդուարդ Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին

13:10, 22 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում՝ նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել…

 

Նիկոլիստներից մեկը քիչ առաջ ԱԺ-ում, Արցախի մասին խոսելուց, ասում է՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել։ Դրան ասեք՝ բա Ադրբեջանի տարածք Նիկոլն իր որդուն ինչո՞ւ էր ուղարկել ծառայության։

 

Նիկոլն ի՞նչ գործ ուներ առանց Ալիեւի «խալխի երկրում» ինագուրացիա էր անում։

 

Ո՞վ էր Նիկոլին ու ՔՊ-ականներին թույլ տվել Շուշիում քոչարի պարել։ Նենց էր պարում, կարծես ինքն էր ազատագրել Շուշին։ Նույն Նիկոլը ինչո՞ւ էր «Ադրբեջանի տարածքը» հռչակում Հայաստան։

 

Դու ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում՝ նուռը ձեռքդ։ Բաղչագողությունը քրեորեն պատժվում է, սա գոնե գիտե՞ս։

 

Վաղը ձեր այդ հիմար հայտարարությունները կարող են հիմք հանդիսանալ ձեր շեֆի՝ Նիկոլի՝ Բաքվի դատարանի առաջ կանգնելու համար, որպես «օկուպանտ», իսկ քեզ ու պաշտպանության նախարարին էլ, որպես Աղդամի բաղերից նուռ «յուրացնող»։

 

Ձեր մասին չեք մտածում՝ ջհանդամ, բայց Նիկոլին ինչո՞ւ եք «փուռը տալիս»»։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր