00:00:00

Կներեք, դուք 8-ի «Բ»-ն եք, 8-ի «Գ»-ն, թե՞ խորհրդարանական խմբակցություն եք, որ ասում եք՝ չի բխում պետության շահերից, ո՞ր երկրի շահերը նկատի ունեք. Կոնջորյան

11:30, 22 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Դա մի քիչ քաղաքականապես հասուն չի, ժողովո՛ւրդ, դպրոցական չենք, դուք ասում եք՝ մենք չենք մասնակցելու, որ չլեգիտիմացնենք, բայց մասնակցում եք. Պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ կանոնակարգի վավերացման քննարկմանն ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Կներեք, դուք 8-ի «Բ»-ն եք, 8-ի «Գ»-ն եք, թե՞ խորհրդարանական խմբակցություն եք։ «Մենք չենք մասնակցելու», բայց երեկ քննարկմանը մասնակցել եք»,-ասաց նա։

Պատգամավորը պնդեց, թե ՀՅԴ-ի հայտարարությունը՝ չեն մասնակցում քննարկմանը, քանի որ չի բխում պետության շահերից, ներկայացնում է կուսակցության դիրքորոշումը, որ ՀՀ-ն սահմանազատված սահման չունենա։

«Այլ պետություների շահերից կարող է բխել, որ ՀՀ-ն չունենա սահմանազատված սահման։ Հիմա որ ասում եք՝ չի բխում պետության շահերից, ո՞ր երկրի շահերը նկատի ունեք»,-հարցրեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր