00:00:00

Ասում եք` «բա որ Ադրբեջանը չվավերացնի սահմանազատման կանոնակարգը», է՜, չվավերացնի, թող չվավերացնի, չի վավերացնի` ուժի մեջ չի մտի, ի՞նչն է խնդիրը. Ռուբեն Ռուբինյան

10:59, 22 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համար նորմալ է, որ Ադրբեջանը կարող է չվավերացնել Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ կանոնակարգը:

«Ասում եք` «բա որ Ադրբեջանը չվավերացնի», է, չվավերացնի, թող չվավերացնի, չի վավերացնի` ուժի մեջ  չի մտի, ի՞նչն է խնդիրը»,- ԱԺ-ում հայտարարեց նա:

Ռուբինյանի խոսքով` եթե Հայաստանն այսօր վավերացնի կանոնակարգը, հետո պարզվի, որ Ադրբեջանը չի վավերացնում` համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած:

«Հարց եմ տալիս` հիմա մենք վավերացրեցինք, ասենք թե, Ադրբեջանը չվավերացրեց, դրա ռիսկը ո՞րն է»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր