00:00:00

«Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված Արդբեջանի տարածք է եղել և կա»․ «Էդ հիմարագույն թեզը՝ Ադրբեջանն ուներ լեգիտիմ իրավունք, ո՞վ է խորհուրդ տվել Ձեզ»․ Սիմոնյան-Մանուկյան բանավեճ՝ ԱԺ-ում

10:48, 22 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Դուք «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել եք՝ հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից. Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև. այս մասին ԱԺ նիստում՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հարցրեց.

«Էդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանն ուներ լեգիտիմ իրավունք ո՞վ է  խորհուրդ տվել ձեզ»:

Սիմոնյանը նշեց, թեպետ հարցն օրակարգին չի վերաբերում, բայց ինքը կապատասխանի․

«Դուք Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն և թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմ, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում, անձամբ ձեր կուսակցությունը՝ Դաշնակցությունը և նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ի՞նչ էիք անում:

Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին և որևիցե նոր բան իմ ասածի մեջ չկա: Ինչ վերաբերում է Ձեր մեկնաբանությանը՝ ո՞րն է  հիմարությունը, ո՞րն է ճիշտ, պատմությունը, կարծում եմ, դրա պատասխանը տվեց»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Մանուկյանն էլ հակադարձեց. «ՄԱԿ-ի բանաձևերի վերաբերել են Արցախի կարգավիճակին, հրադադարի հաստատման, ռազմական գործողությունների դադարեցմանն է վերաբերել, ՄԱԿ-ի բանաձևերը որևէ իրավական հիմք չէին տալիս Ադրբեջանին հարձակվելու Արցախի վրա և օկուպացնելու Արցախը»:

Սիմոնյանն էլ նշեց, որ հասկանում է՝ կարելի է մի բառից կախվել ու ինչ-որ թեզ կառուցել, բայց փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա․

«Պատրաստ եմ քննարկման, բայց այդ քննարկումը Դուք այստեղ ծավալել եք բազմիցս և բազմիցս էլ տապալվել եք»,- ասաց Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր