00:00:00

Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան

10:45, 22 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ասում եք, եթե ստորագրել են՝ ինչպե՞ս չեն վավերացնի, մենք ունենք դրա փորձը՝ հայ-թուրքական արձանագրություններ, նախաստորագրվել են, ստորագրվել են, շատ մեծ շուքով եկել, մտել է ԱԺ և չի վավերացվել ո՛չ այստեղ, ո՛չ Թուրքիայի խորհրդարանում:

Այս մասին ԱԺ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով իշխանությանը ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Այսինքն սա ի՞նչ է՝ ստորագրել են, ուրեմն անպայման պետք է վավերացնե՞ն: Իսկ եթե դուք հասնեք նրան, որ ծանուցումով պետք է ապահովեք այս չիրականացումը, ի՞նչ է դառնում. մենք մեր ամբողջ ներպետական ընթացակարգով վավերացնում ենք, սա ստանում է ներքին մեր օրենսդրության ուժ, նա չի վավերացնում: Ու ասում եք՝ ոչինչ է սա և ուրեմն պետք է զրոյից սկսենք»,- ասաց Ռուստամյանը և ապա հարց բարձրացրեց՝ բա այդ դեպքում ինչո՞ւ ենք հիմա վավերացնում:

«Դուք ունեք վերջին շանս, ես սա ասում եմ մեր պետության շահերից ելնելով՝ մտցրել եք օրակարգ, գոնե պահեք օրակարգում այնքան ժամանակ, մինչև տեսնենք Ադրբեջանն ինչ է անում, նոր դրանից հետո արեք: Չի վավերացնի, մի՛ վավերացրեք, կվավերացնի վերապահումներով, անդրադարձեք այդ վերապահումներին, սրա մասին է խոսքը: Ի՞նչ եք այստեղ դրել ճոռոմաբանությամբ զբաղվում ու դեմագոգիա անում»,- ասաց Ռուստամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր